Իրանը մշակել է Իսրայելին հարյուրավոր բալիստիկ հրթիռներով հակահարված հասցնելու ծրագիր՝ հրեական պետության կողմից հարձակման դեպքում՝ գրել է ամերիկյան New York Times թերթը՝ հղում անելով իրանցի բարձրաստիճան պաշտոնյային։ CBS News հեռուստաալիքը ավելի վաղ հաղորդել էր, որ Իսրայելը լիովին պատրաստ է ռազմական գործողություն սկսել Իրանում: Նշվել էր, որ Վաշինգտոնը սպասում էր հարևան Իրաքում գտնվող որոշ ամերիկյան օբյեկտներին ուղղված Իրանի հարվածներին:               
 

Խոսք գիտակցված հանցագործներին

Խոսք գիտակցված հանցագործներին
23.08.2024 | 19:35

Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի և շինբարեկարգման վարչություններ, տեղեկացանք ձեր ցրողական, կարելի է ասել՝ մերժողական պատասխանի մասին: Եթե, Աստված չտա, Մnնթե Մելքnնյան փողոցում, որտեղ ձեր հանցավոր անգործության արդյունքում դեռևս հետիոտնի ոչ մի տեսակի անցում չկա, կրկնում եմ, Աստված չտա, որևէ մարդ ընկավ մեքենայի տակ, ապա, որպես «Վերածնունդ» թաղամասի բնակիչ ու հետիոտն, հիմիկվանից ասում եմ, որ դուք տեղեկացված եք ու գիտակցված հանցագործներ եք և այդ արյունը ձեր վրա է լինելու:

Կարո՞ղ է գիտեք կասկադյորներ ու կամիկաձեներ ենք 6-ից 80 տարեկաններով, որ աննորմալ արագությամբ քշվող այդ փողոցով օրը մի քանի անգամ անցնենք չսահմանված հատվածներով:

Դե գնացեք տուն ու հանգիստ շնթռկեք, մարդատյացներ:

Արթուր ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 7229

Մեկնաբանություններ